Հովհաննես Թամամյանը խիստ դատավճռի արժանի չէ


Հովհաննես Թամամյանը խիստ դատավճռի արժանի չէ

  • 26-03-2012 12:11:06   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ դատարանների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին Զանգվածային լրատվամիջոցներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` շուրջ մեկ տարի ուշադրությամբ հետեւելով ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը, 2012թ. մարտի 23-ին` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճիռը` ազատազրկում 4 տարի ժամկետով, համարում է անսպասելի եւ չափազանց խիստ: Բանն այն է, որ Հովհաննես Թամամյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ է, գլխավորում է Ձեռնամարտի եւ ինքնապաշտպանության հանձնաժողովը, սամբոյի ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի, ԽՍՀՄ ՆԳՆ, «Դինամո» ԿԽ բազմակի չեմպիոն եւ համամիութենական ու միջազգային մրցաշարերի հաղթող է: Հանդիսանալով Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, նա միշտ էլ առանձնացել է որպես պարտաճանաչ, կազմակերպված, համեստ եւ կամային բարձր հատկանիշներ ունեցող մարզիկ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երաշխավորությամբ Հովհաննես Թամամյանն ընդունվել է Վիլնյուսի ՆԳՆ բարձրագույն դպրոց, ավարտելուց հետո` աշխատել Լիտվայի ՆԳՆ-ում, շարունակելով մարզվել` հանդես եկել Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի հավաքականներում: Վերադառնալով Հայաստան, ՆԳՆ համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ եւ օրինակելի ծառայության ու վաստակի համար արժանացել ոստիկանության գեներալ-մայորի կոչման: Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ, Հ. Թամամյանը մշտապես օգնել է հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին, ցուցաբերել նյութական եւ բարոյական աջակցություն: Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ պատերազմի տարիներին նույնպես Հովհաննես Թամամյանը օգնել, օժանդակել է ինքնապաշտպանության ջոկատներին, վիրավոր մարտիկներին ու զոհվածների ընտանիքներին: Իր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, մարդկային եւ մասնագիտական բարձր հատկանիշներով, Հովհաննես Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Լեւոն Հայրապետյանի, Թամամյանը հանդիսանում է հայկական սամբոյի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` դիմելով իրավասու մարմիններին, խնդրում է, հնարավորության դեպքում վերանայել նրա պատժաչափը, համարելով, որ պետք չէ մոռանալ մարդու արժանիքները, արժեզրկել` տասնամյակների վաստակը: Ցանկացած մահկանացու սխալվելու իրավունք ունի, մեզանից ոչ ոք երաշխավորված չէ դրանից: Մեր պարտքն է ըմբռնել` տարիներով ազնիվ աշխատած եւ ծառայած, հանցավորության դեմ պայքարած մարդու սխալը: Նման խիստ դատավճռի նա արժանի չէ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play