Հայկական ֆիլմերը` Կովկասյան կինոյի առաջին փառատոնում


Հայկական ֆիլմերը` Կովկասյան կինոյի առաջին փառատոնում

  • 26-03-2012 18:50:34   | Վրաստան  |  Մշակույթ
Մարտի 26-31ը Թբիլիսիում կկայանա Կովկասյան կինոյի առաջին փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն կովկասյան երեք պետությունների լավագույն ֆիլմերի ընտրանին, ինչպես նաեւ ֆիլմեր Աբխազիայից եւ Օսեթիայից: Փառատոնի կազմակերպիչը Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է: Հայկական կինոն ներկայացված է Համո Բեկնազարյանի «Պեպո» (1926թ.), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968թ.), «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.), Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» (2009թ.) խաղարկային ֆիլմերով եւ Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» անիմացիոն ֆիլմով: Հայկական ֆիլմերը Թբիլիսիում ներկայացնելու են ռեժիսորներ Սերժ Ավետիքյանը, Մարինե Զաքարյանը եւ Հովհաննես Գալստյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play