Շահլա Սուլթանովա. Բաքվում օրերս կայացավ 2005-ից ի վեր առաջին արտոնված բողոքի ցույցը


Շահլա Սուլթանովա. Բաքվում օրերս կայացավ 2005-ից ի վեր առաջին արտոնված բողոքի ցույցը

  • 31-03-2012 12:50:17   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Բաքվում կայացած բողոքի ակցիայի ժամանակ ռոք երգիչներից մեկը վիրավորել է հանրապետության նախագահին, ինչը ստիպել է ոստիկանությանը միջամտել, որից հետո էլ ծեծկռտուք է սկսվել: Շահլա Սուլթանովա, Կովկաս Կովկասյան լրատու # 635 23-ը մարտի, 2012թ. Մարտի 17-ին, չնայած տեղացող ձյանը, հազարից ավելի ադրբեջանցի երիտասարդներ ցույց էին կազմակերպել Բաքվի Սաբավիլ թաղամասում`բողոքելով կոռուպցիայի եւ լրագրողների ու ակտիվիստների բանտարկության դեմ: 2005-ից ի վեր, սա առաջին պաշտոնապես թույլատրված բողոքի ակցիան էր, եւ կազմակերպվել էր այն Երիտասարդների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից, որը ներառում է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ», «Դեմոկրատական» եւ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունների երիտասարդական թեւերը, «Azad», «Nida», «Dalga» եւ «Դրական փոփոխություն» երիտասարդական շարժումները, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների ակումբ» կազմակերպությունը: Իշխանական օղակները, մատնանշելով բողոքի ցույցը, շտապեցին նշել, որ ակցիան ապացուցում է Ադրբեջանում խոսքի ազատության գոյության փաստը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովն իր հերթին ափսոսանք հայտնեց բողոքի ակցիան խափանած իրադարձությունների վերաբերյալ` ակնարկելով ցույցի ավարտին կայացած «Bulistan» ռոք խմբի ելույթը, որի ժամանակ խմբի մենակատար Ջամալ Ալին հայհոյական արտահայտություններ էր օգտագործել եւ վիրավորել նախագահ Իլհամ Ալիեւին, ինչի հետեւանքով ոստիկանությունը միջամտել էր բողոքի ցույցին: Ջամալ Ալիից բացի, ոստիկանությունը ձերբակալել էր նաեւ խմբի կիթառահար Նաթիգ Քամիլովին եւ «Նիդա» շարժման ներկայացուցիչ Էթիբար Սալմանլիին, երբ վերջիններս փորձել էին պաշտպանել ռոք երգչին: Ի վերջո, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր երեքին էլ ձերբակալել, որից հետո Ջամալ Ալին դատապարտվել էր տասնօրյա ազատազրկման, իսկ Սալմանլին եւ Քամիլովը`համապատասխանաբար 6 եւ 5-օրյա ազատազրկման: Շահլա Սուլթանովան ազատ լրագրող է Ադրբեջանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play