Ձնահյուսի վտանգը չեզոքացվել է Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում


Ձնահյուսի վտանգը չեզոքացվել է Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում

  • 04-04-2012 13:31:18   | Շիրակի մարզ  |  Տնտեսություն

Ապրիլի 4-ի, ժամը՝ 10.05-ին վերսկսվել են Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում պայթեցման եղանակով ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային եւ հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Աշխատանքներն իրականացվել են մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանի ղեկավարությամբ: Ժամը 11.37-ից մինչեւ 15.06-ն իրականացվել է 3 պայթյուն: Չեզոքացվել է նոր ձնահյուսի առաջացման վտանգը (ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play