Շարունակվում է զենքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
05-04-2012 12:14:42 | Հայաստան | Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ-ի մարտի 3-ից քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար:
2012թ-ի մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործով կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել եւ հարցաքննվում են բազմաթիվ վկաներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է: