ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Մշակութային հաղորդակցություն եւ կառավարում» մագիստրոսական ծրագրին


ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Մշակութային հաղորդակցություն եւ կառավարում» մագիստրոսական ծրագրին

  • 27-09-2010 14:58:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
27-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ջոել լը Մորզելեկը եւ Գիտության եւ կրթության նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Ասուլիսի նպատակը Հայաստանում արվեստի կառավարման ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման բիզնես-կրթություն նախագծի ներկայացումն էր: Նախագիծն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ մշակույթի բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապարփակ աջակցությամբ: Սա մեկ տարի տեւողությամբ »Մշակութային հաղորդակցություն եւ կառավարում« մագիստրոսական երկլեզու ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի կողմից` »Տուլուզ 1 Կապիտոլ« համալսարանի հետ համատեղ: Շրջանավարտները կստանան Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմներ: «Արվեստի եւ տուրիզմի կառավարման գործում որակյալ մասնագետների պատրաստումը միայն կրթության ոլորտի խնդիրը չէ: Անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, որոնք ի վիճակի են ապահովելու Հայաստանի ապագան բոլոր մակարդակներում: Եվ մենք պատրաստակամորեն աջակցում ենք այս գործընթացին»,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մագիստրոսական ծրագրի նպատակն այնպիսի մասնագետների պատրաստումն է, որոնք ի վիճակի են մշակել եւ իրականացնել մշակութային տուրիզմի եւ արվեստի խթանման ոլորտում գործող կազմակերպությունների մարքեթինգային ռազմավարությունը: Ծրագրի շնորհիվ այս ոլորտում աշխատելու մեջ հետաքրքրվածները փայլուն հնարավորություն են ստանում ձեռք բերելու արվեստի ոլորտում բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Այս ծրագրի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն արվեստի ոլորտում արդիական խնդիրները եւ քաղաքականությունը: Ավարտելով այս դասընթացը, շրջանավարտները կտիրապետեն կառավարման համապատասխան հմտությունների, որոնց շնորհիվ կկարողանան ուժեղացնել մշակութային տուրիզմի եւ արվեստի կառավարման ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների մրցակցային դիրքերը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է բարձրագույն կրթության ոլորտի հետ արդյունավետ համագործակցության հարցում ընդլայնելու արվեստի եւ տուրիզմի կառավարման ոլորտում դասավանդման եւ հետազոտական հնարավորությունները: Մենք պետք է հաշվի առնենք, որ սա շատ կարեւոր մասնագիտություն է զարգացած տնտեսությամբ երկրներում: Այսօր արվեստի մենեջերները պետք է տիրապետեն բիզնես կառավարման հմտությունների, որպեսզի կարողանան դառնալ արդյունավետ կառավարողներ: Բիզնեսի ոլորտում կրթությունը կարող է նպաստել ցանկացած տեսակի բիզնեսին, հատկապես` նոր ի հայտ եկողների զարգացմանը, ինչպիսին արվեստի եւ տուրիզմի բիզնեսն է, որն իր տեղն է փնտրում համաշխարհային շուկայում: Արվեստը եւ մշակութային տուրիզմը Հայաստանի մրցակցային առավելություններն են, եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հանդիսանալով կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ամբողջապես աջակցում է բիզնեսի կառավարման մասնագետների պատրաստման հարցում տեսականը գործնականի հետ համատեղելու գործում»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մշակութային հաղորդակցության եւ կառավարման մեկամյա մագիստրոսական դասընթացը նպատակ ունի պատրաստելու պատկերասրահների, նվագախմբերի, թատրոնների, փառատոնների, թանգարանների, կինոթատրոնների, ինչպես նաեւ մշակութային հատուկ ծրագրերի կազմակերպման եւ կառավարման մասնագետներ: «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը հայաստանյան 32-րդ բուհն է, որի հետ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Ծրագրի իրականացման մեկից ավելի տարվա ընթացքում տեղական եւ արտասահմանյան համալսարանների ավելի քան 4400 ուսանող մասնակցել է հրավիրյալ դասախոսությունների, ավելի քան 140-ը` այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, եւ 150 ուսանող էլ` ընկերության տարբեր վարչություններում անցել են ուսումնական պրակտիկա` ստանալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների մասնագիտական խորհրդատվությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play