ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձ» երաժշտական փառատոնի բացառիկ հովանավորն է


ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձ» երաժշտական փառատոնի բացառիկ հովանավորն է

  • 24-09-2010 15:43:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի երաժիշտներ 23-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, «Վերադարձ» դասական երաժշտական փառատոնի բացառիկ հովանավորներն է: Փառատոնի կանցկացվի Երեւանում սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը: «Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` կա՞ արդյոք ավելի լավ բան, քան հայրենիք վերադառնալը: Փառատոնը կոչված է մեկ տանիքի ներքո համախմբելու հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել էին հանրապետությունից», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Փառառոնը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի երաժիշտներ: Դասական երաժշտության սիրահարները առիթ կունենան ունկնդրելու Վարդուհի Խաչատրյանի, Վահագն Պապյանի, Դմիտրի Բորոդաեւի, Գարրի Եպրիկյանի, Գուրգեն Կակոյանի, Շմավոն Գրիգորյանի եւ այլ տաղանդավոր երաժիշտների ելույթները: «Վերադարձ» դասական երաժշտական փառատոնը համարվում է Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր իրադարձություններից մեկը: Հանդիսանալով հասարակության մաս ու Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախանձախնդիր է հայ եւ համաշխարհային դասական երաժշտության պրոպագանդմանը, ինչպես նաեւ տարբեր երկրներում ստեղծագործող հայ արվեստագետների հյուրախաղերի կազմակերպմանը Մայր Հայաստանում: ՎիվաՍել-ՄՏՍ- գործունեության հիմքում Հայկական մշակույթին աջակցելու առաքելությունն է: Ընկերությունն օգնության ձեռք է մեկնում հայկական մշակույթի այնպիսի ուղղությունների զարգացման եւ պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, թատրոնը, եւ այն ամենը, ինչ հանդիսանում է մեր հպարտությունը եւ ազգային ինքնության հիմքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play