«MTS 236» բջջային հեռախոս` ամսական ընդամենը 880 դրամով


«MTS 236» բջջային հեռախոս` ամսական ընդամենը 880 դրամով

  • 23-09-2010 16:27:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հատուկ առաջարկ «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանի բաժանորդների համար 23-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ, բաժանորդագրվելով «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանին կարելի է ձեռք բերել «MTS 236» բջջային հեռախոս առանց կանխավճարի` ամսական վճարելով ընդամենը 880 դրամ: Դասական դիզայնով այս հարմարավետ հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով եւ առօրյա հաղորդակցության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Նման կերպ հեռախոսը ձեռք բերելիս` հետագա 12 ամիսներին սակագնային պլանով նախատեսված ամսավճարին ավելանում է 880 դրամ: Առաջարկը գործում է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը: MTS 236 - մատչելի հեռախոսակապ բոլորի համար… Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր: ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am * * * «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 99.21 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru Մամուլի հաղորդագրութիւն
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play