ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑՆ<br /> ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐՈՂ Է<br /> ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑՆ
ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐՈՂ Է
ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

  • 22-09-2010 15:38:01   | Հայաստան  |  Վերլուծություն
Վերջին տարիներին ամերիկահայերը մի շարք հայցեր են ներկայացրել Միացյալ Նահանգների դատարաններ ընդդեմ ապահովագրական ընկերությունների, Վանկերի եւ Թուրքիայի Հանրապետության` փոխհատուցում պահանջելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած կորուստների դիմաց: Ս.թ. սեպտեմՎերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) առաջին անգամ լսումներ անցկացվեցին մի հայ ընտանիքի` ԱդրՎեջանի Հանրապետության դեմ ներկայացրած հայցի վերաՎերյալ, արցախյան հակամարտության ժամանակ կրած վնասների համար: Ուշագրավ է, որ նույն օրը ՄԻԵԴ-ում համանման հայց սկսվեց քննարկվել, որը մի խումՎ ադրՎեջանցիներ ներկայացրել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության («Չիրագովը եւ ուրիշներ ընդդեմ Հայաստանի»): Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին Վնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան ավերման եւ սեփական տանից արտաքսման վերաՎերյալ: Սարգսյանն իր հայցում նշել է, որ ներկայումս մի այլ անձ, հավանաՎար ադրՎեջանցի է ապրում իր տանը: Չնայած մեկ տարի առաջ Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին եւ երկու զավակները շարունակում են հետամուտ լինել սույն դատական գործին: ՍովորաՎար, ՄԻԵԴ-ում կուտակումների պատճառով, մի քանի տարի է տեւում մինչեւ գործի լսումները: Սարգսյանների ընտանիքի շահերը Դատարանում ներկայացնում են «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպության անդամներ, փաստաՎաններ Նարինե Գասպարյանը եւ Քնարիկ Օհանյանը` Երեւանից եւ մարդու իրավունքների պաշտպանության գծով հայտնի իրավաՎան, պրոֆ. Ֆիլիպ Լիչը` Լոնդոնի Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնից: Շահումյանի շրջանը գտնվում է նախկին Լեռնային ՂարաՎաղի Ինքնավար Մարզի հյուսիսային սահմանին կից: Մինչեւ արցախյան հակամարտությունը, Շահումյանի շրջանի ավելի քան 80 տոկոսը Վնակեցված էր հայերով: 1992 թվականին ադրՎեջանական ուժերի կողմից Գյուլիստանի ռմՎակոծության ժամանակ Սարգսյանների երկհարկանի տունն ավերվել է: ՌմՎակոծության արդյունքում, գյուղի ողջ հայ Վնակչությունը` վախենալով կյանքի համար` փախել է գյուղից, ըստ ՄԻԵԴ-ի «Փաստերի արձանագրման» ամփոփագրի: Սարգսյանի հայցը հիմնված է հետեւյալ պահանջների վրա. 1. Նրա տան ավերումն ու սեփականության իրավունքից զրկումը սահմանվում է որպես «սեփականության տիրապետման եւ օգտագործման իրավունքի ոտնահարում»: 2. Նրա անձական եւ ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ տան նկատմամՎ իրավունքի խախտում` Վռնի տեղահանության պատճառով եւ իր տուն մուտք գործելու հնարավորության շարունակ մերժում ԱդրՎեջանի կողմից: 3. Հաշվի առնելով ԱդրՎեջանում մի շարք հայկական գերեզմանատների ոչնչացումն ու վանդալիզմը, Սարգսյանը նշել է, որ անտեղյակ է իր մերձավոր ազգականների գերեզմանոցների վիճակի մասին, քանի որ զրկված է նրանց շիրիմներին այցելելու հնարավորությունից, ինչպես դա պարՎերաՎար անում էր նախկինում: Միայն այն փաստի գիտակցումը, որ հարազատների շիրիմները ոչնչացման վտանգի տակ են, խոր վիշտ ու տառապանք է պատճառել Սարգսյանին: Գերեզմանատուն այցելելու անկարողությունը զրկել է նրան հանգուցյալ հարազատների հետ հոգեւոր կապից, քանի որ նրանց շիրիմներին այցելելն ու դրանք պահպանելը նրա կրոնական պարտականությունն էր, որը նա կատարել էր նախքան տեղահանությունը: 4. ԱդրՎեջանում իրենց տները հարկադրաՎար լքած հայ ազգաՎնակչությունը զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից: Այն հայերը, որոնք փորձել են Վողոքներ ներկայացնել համապատասխան ադրՎեջանական իշխանություններին, չեն կարողացել վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Արցախյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, գործնական դժվարություններ ու խոչընդոտներ կային ԱդրՎեջանում հարցի լուծման միջոցներից օգտվելու համար: 5. Սարգսյանը Վողոքել է, որ ԱդրՎեջանում ենթարկվել է խտրականության՝ ազգային եւ կրոնական պատկանելության հիման վրա: Նա ներկայացրել է, որ միայն ԱդրՎեջանում ապրող ազգությամՎ հայերն էին Վռնությունների, ջարդերի ու հարձակումների թիրախ դարձել: ԱդրՎեջանի կառավարությունը հայերի դեմ գործած Վռնությունների հետաքննություն չի անցկացրել եւ նրանց սեփականության անօրինական Վռնազավթման ու հայկական գերեզմանոցների ոչնչացման համար փոխհատուցում չի ապահովել: Սա առաջին հայկական հայցն է, որը ՄԻԵԴ է ներկայացվել սեփականության եւ այլ իրավունքների ոտնահարման հարցով` իրականացված ԱդրՎեջանի Հանրապետության կողմից: Հաջողության դեպքում այն կարեւոր նախադեպ կստեղծի հարյուր հազարավոր հայերի կողմից հայցեր ներկայացնելու համար, որոնք հարկադրաՎար լքել են իրենց տները Բաքվում եւ ԱդրՎեջանի այլ վայրերում: Նմանապես, Չիրագովի հայցն ընդդեմ Հայաստանի կարող է դռներ Վացել հարյուր հազարավոր ադրՎեջանցիների պահանջների համար, որոնք արցախյան հակամարտության ժամանակ հեռացել են իրենց տներից: Սակայն, ի տարՎերություն հայկական կողմի, ադրՎեջանցիները, հիմնականում հեռացել են սեփական կամքով եւ մինչեւ մեկնելը վաճառել են իրենց տները: Լոկ պատահականություն չի կարելի համարել ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից միեւնույն օրը հայկական եւ ադրՎեջանական հայցերի քննարկումը: Եթե երկու դեպքում էլ դատարանը հայտնաՎերի սեփականության իրավունքի խախտում եւ կարգադրի դրամական փոխհատուցում վճարել հայցվորներին, ապա շատ հավանական է, որ դա հետագայում համանման Վազմաթիվ գործերի ներկայացման խթան կհանդիսանա եւ լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի ու ԱդրՎեջանի տնտեսությունների վրա (միլիարդավոր դոլարների չափով): Որպես այլընտրանք, Դատարանը կարող է պարտադրել երկու երկրներին իրենց համապատասխան քաղաքացիներին թույլ տալ վերադառնալ իրենց Վնակության նախկին վայրերը, որը նոր ցնցումներ ու անվտանգության ռիսկեր կառաջացնի տարածաշրջանում: Որպես Եվրոպայի Խորհրդի անդամներ, Հայաստանն ու ԱդրՎեջանը պարտավոր են կատարել Դատարանի որոշումը: Ռամկավար Մամուլ ՍեպտեմՎեր 22, 2010 ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play