Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ


Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ

  • 11-04-2012 15:24:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են,որ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարեց չկայացած:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play