Հայտարարություն՝ «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի վերաբերյալ


Հայտարարություն՝ «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի վերաբերյալ

  • 14-04-2012 16:58:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետեւող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում է http://digitec.am/armrobotics.php?id=186 կայքում մինչեւ մայիսի 4-ը: Մրցույթը նախատեսված է մինչեւ 20 տարեկանների համար. «Մենք կարեւորում ենք հատկապես դպրոցականների եւ ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու եւ իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մրցույթի ընթացքում մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել եւ պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը եւ ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սեւ գծեր եւ քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 եւ ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար: Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները, ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետեւող ռոբոտ», «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձեւավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ: Հավելյալ Տեղեկությունների համար` Ռուզան Ապրեսյան ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play