Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի պետնախարարին


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի պետնախարարին

  • 16-04-2012 20:55:59   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 16-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության (ԳԴՀ) դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հրավերով հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար տկն Կոռնելիա Պիեպերին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնել են «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից, ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր: «Հայաստանի ներքաղաքական հրամայականների եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եվրոպական, ինչպես նաեւ իր սեփական պատմության դիտանկյունից գերմանական ընկալումը կենսական նշանակություն ունի թե մեր, թե Եվրոպայի համար: Մենք ակնկալում ենք հետագայում շարունակել այս քննախոսությունը»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play