«Կենտրոն» տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը


«Կենտրոն» տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը

  • 18-04-2012 17:50:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, Խորենացի եւ Քրիստափորի փողոցների հատման վայրում “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւելք” շահագործման տնօրինության “Կենտրոն” տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը: Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի, շինարարությունը բացատրվում է երկու հանգամանքով: Առաջինը` կոյուղին այստեղ շահագործվում է երկար տարիներ եւ մասամբ խցանված է, ինչը հաճախակի վթարների պատճառ է հանդիսանում: Եվ երկրորդը` Երեւանի քաղաքապետարանը սկսել է փողոցի ասֆալտապատումը: Ակնհայտ է, որ այս երկու աշխատանքների համատեղումը թույլ է տալիս հետագայում խուսափել փողոցի ծածկույթը վնասելուց: Նոր պլաստմասե կոյուղագծի երկարությունը կազմում է 160 մետր, տրամագիծը` 500մմ: Ճիշտ է, արդեն նախկին կոյուղու տրամագիծը 600մմ էր, սակայն պլաստմասե խողովակը նորը լինելուց բացի նաեւ երկարակյաց է, եւ Արթուր Զակեոսյանի համոզմունքով, բնակիչների կողմից ճիշտ` ըստ նշանակության, շահագործվելու դեպքում հուսալիորեն կծառայի տասնամյակներ շարունակ: Աշխատանքները փողոցում ընթանում են առաջընթաց տեմպերով, նպատակ ունենալով արդեն առաջիկա օրերին կոյուղին հանձնել շահագործման եւ “ճակատ” բացել ասֆալտապատողների համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play