Տարոն Մարգարյան. «Երևանը հպարտությամբ ու ոգևորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը»


Տարոն Մարգարյան. «Երևանը հպարտությամբ ու ոգևորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը»

  • 23-04-2012 17:36:31   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 22–ին Երեւանը հանդիսավորությամբ ստանձնեց գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ եյդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. <<Շուրջ 3-հազարամյա պատմություն եւ մշակութային մեծ ժառանգություն ունեցող մեր քաղաքն այսօր հպարտությամբ ու ոգեւորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը: Գիրն ու գրականությունը միշտ էլ կարեւոր տեղ ու դեր են ունեցել մեր ժողովրդի համար: Նաեւ դրա շնորհիվ է, որ դարերի ընթացքում կարողացել ենք դիմագրավել ճակատագրի բազմաթիվ փորձություններին: Աշխարհում քիչ քաղաքներ կան, որ Երեւանի պես կարող են հպարտանալ ծննդյան սեպագիր վկայականով: Դեռեւս մեր թվարկությունից առաջ 782 թվականին Հայոց Արգիշտի արքան է այպդես վավերացրել մեր քաղաքի ծնունդը: Մեր բազմադարյա պատմությունը գրագիտության, գրի ու գրքի հանդեպ մեծ ակնածանքի ու պաշտամունքի հասնող սիրո բազում վկայություններ ունի՝ գրի եւ գրչության հեթանոսական Տիր Աստծուց սկսած մինչեւ հայոց այբուբենին նվիրված մերօրյա հուշարձանները։ Հայոց ոսկեդարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծմանը հաջորդեց հայ հանճարների կողմից մագաղաթյա բազմաթիվ մատյանների ու գրքերի ստեղծումը: Պատահական չէ նաեւ, որ հայատառ առաջին նախադասությունը իմաստնություն ճանաչելու խրատ է պատգամում: Հպա՛րտ եմ, որ բազմադարյա գրական մշակույթ եւ 500-ամյա տպագրություն ունեցող մեր երկիրն այսօր ստանձնում է գրքի, գրականության եւ, ընդհանրապես, մշակույթի քարոզչության միջազգային պատասխանատվության մի մասը: Վստահեցնու՛մ եմ, որ Երեւանը հատկանշական դերակատարում կունենա՛ իր այս առաքելության մեջ եւ հաջորդ տարի պատվաբեր տիտղոսը Բանգկոգին կփոխանցի բովանդակային առումով հագեցած, առավել կարեւորված ու հարստացած։ Ավարտելով, նաեւ կվստահեցնեմ, որ Երեւանը ողջ տարվա ընթացքում պատրա՛ստ է սիրով հյուրընկալելու Ձեզ բոլորիդ եւ միջազգային գրասեր հանրությանը: Միասի՛ն ամրագրենք մեր ապագան: Շնորհակալություն>>։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play