Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն երկօրյա այցով մեկնեց Աֆղանստան


Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն երկօրյա այցով մեկնեց Աֆղանստան

  • 24-07-2010 23:00:39   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական