Աջափնյակը կշարունակի ստանալ հասանելիք տարանցիկ ջուրը


Աջափնյակը կշարունակի ստանալ հասանելիք տարանցիկ ջուրը

  • 10-05-2012 17:33:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Շահագործումից հանվում է ջրատարը «Երեւան Ջուր» ՓԲԸ համար օրվա երկրորդ կարեւոր աշխատանքն Աջափյակում էր: Բանն այն է, որ “Լուկաշին” օրվա կարգավորման ջրամբարը /ՕԿՋ/ սնուցվում էր Շոր-շորի աղբյուրից երկու զուգահեռ խողովակաշարերի միջոցով, որոնցից մեկը նաեւ մասամբ նախատեսված էր Աջափնյակի որոշ հատվածների ուղղակի ջրամատակարարման համար: Ըստ ընկերության “Մաշտոց” շահագործման տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանի` հաշվարկը ցույց էր տվել, որը նշված ՕԿՋ-ին տրվող ջրի քանակը կարելի է ապահովել նաեւ մեկ ջրատարի միջոցով, առավել եւս, որ երկրորդ ջրատարի վրա առկա էր ջրի զգալի կորուստ: Նշված խնդիրը լուծելու համար մայիսի 10-ին ՕԿՋ-ի մուտքի մոտ տեղադրվում էր գծային փական, իսկ ջրատարների միջեւ միացում տրվում, որի շնորհիվ մոտ 5 կմ երկարությամբ ջրատարը շահագործումից կհանվի, կորուստները կվերանան, իսկ Աջափնյակը կշարունակի ստանալ հասանելիք տարանցիկ ջուրը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play