ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է Card to card փոխանցման նոր ծառայություն


ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է Card to card փոխանցման նոր ծառայություն

  • 14-05-2012 11:18:19   | Հայաստան  |  Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայությունն իր բոլոր Visa քարտապանների համար: Այսուհետ Բանկն իր քարտապաններին ընձեռում է հիանալի հնարավորություն հեշտությամբ եւ ակնթարթորեն փոխանցել գումարներ ՎՏԲ բանկի մի քարտից մյուսին Բանկի ավելի քան 90 բանկոմատների միջոցով: Card to card փոխանցման ծառայության առավելությունները` • Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, • փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո եւ ՌԴ ռուբլի/, • յուրաքանչյուր փոխանցման դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի չափը կազմում է ընդամենը 0.2 % փոխանցված գումարի չափից: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսեւ,-«ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հաճախորդների սպասարկման գործընթացում կիրառվող հեռակառավարման գործիքակազմը` ի շահ հաճախորդների սպասարկման որակի եւ հարմարավետության անընդհատ բարձրացմանը: Visa Money Transfer համակարգին անդամակցումը կհանդիսանա եւս մեկ քայլ քարտային շուկայում Բանկի մրցակցային առավելությունների ընդլայնման ու ամրապնդման եւ Բանկի քարտապաններին ժամանակակից ծառայությունների տրամադրման համար: Համակարգը Բանկի Visa քարտապաններին օրվա ցանկացած ժամի ընձեռում է հնարավորություն հեշտությամբ կատարել փոխանցումներ մեկ քարտից մյուսը Բանկի ընդարձակ բանկոմատային ցանցի միջոցով»: Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում» պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը եւ մուտքագրել փոխանցվող գումարը: Բանկոմատների տեղադիրքը եւ հասցեները հասանելի են Բանկոմատային քարտեզ ծառայության միջոցով, որը հաճախորդները կարող են անվճար ներբեռնել իրենց iPhone եւ Android հեռախոսներում Apple Store-ում եւ Android Market-ում տեղադրված ծրագրերի միջոցով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայք` http://www.multicarta.ru/vtb/map/ հղումով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play