ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսրայելի Պետություն


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսրայելի Պետություն

  • 15-05-2012 11:38:47   | Իսրայել  |  Մամլո հաղորդագրություն

Իսրայելի Պետության գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով 2012 թվականի մայիսի 16-19-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսրայելի Պետություն: Այցի ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Կկայանան այցելություններ ագրոպարենային բնագավառի ձեռնարկություններ, ինչպես նաեւ պատվիրակությունը կմասնակցի 2012 թվականի մայիսի 15-17-ը Թել Ավիվում կայանալիք «Ագրիտեք» 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի շրջանակներում 2012 թվականի մայիսի 16-ին կայանալու է նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Պատվիրակությունը հադիպումներ կունենա նաեւ հայ համայնքի հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play