Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը
16-05-2012 16:35:16 | | Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը` այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Սեյրան Կարապետյանին` այս սոցիալական օբյեկտի շինարարության ֆինանսավորման համար:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: