Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը


Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը

  • 16-05-2012 16:35:16   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը` այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Սեյրան Կարապետյանին` այս սոցիալական օբյեկտի շինարարության ֆինանսավորման համար:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play