ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հիշատակում է Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրը` կազմակերպելով կլոր սեղան քննարկում


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հիշատակում է Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրը` կազմակերպելով կլոր սեղան քննարկում

  • 18-06-2010 14:38:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Բնապահպանության նախարարությունը, Ազգային ժողովը, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները քննարկեցին շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներ Անապատաման դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ: Միջոցառման նպատակն էր քննարկել շրջակա միջավայրին եւ Հայաստանում անապատացմանը վերաբերող խնդիրները: Մասնակիցները հիշատակեցին շրջակա միջավայրին վերաբերող միջոցառումների մասին, որոնք կարող են համախմբել համընդհանուր ուշադրությունը` հատկապես նշանակություն տալով 2010թ. տեղի ունենալիք «Ռիո+20» Գագաթաժողովին պատրաստվելու անհրաժեշտությանը: Մասնակիցները խոսեցին անապատացման եւ Հայաստանում այն կանխարգելելու մեթոդների մասին: Խնդիրը հրատապ է երկրի համար, որտեղ տարածքի ութսուներկու տոկոսը ենթակա է անապատացման տարբեր աստիճանների: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Տկն. Դաֆինա Գերչեւան ասաց. «ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի շրջանակում գործող գնահատումների համաձայն Հայաստանում կլիմայի փոփոխությունը հետագայում վատթարանալու է: Այդ իսկ պատճառով էլ կարեւոր է շարունակել համախմբել բոլոր կառավարական եւ ոչ-կառավարական ու մասնավոր ձեռնարկությունների ջանքերը, որոնք նպատակ ունեն պայքարել անապատացման դեմ եւ բարելավել երկրում շրջակա միջավայրի իրավիճակը:» Բնապահպանության նախարարար պրն. Արամ Հարությունյանն ասաց. «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը չէր կարող լինել զուտ բնապահպանական, քանի որ Կոնվենցիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական եւ տնտեսական գործոններին: Միայն նման մոտեցմամբ հնարավոր կլինի իրականացնել անապատացման դեմ պայքարը»: Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Բնապահպանության նախարարությունը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան: 1995թ. հունվարի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 17 հայտարարել է Անապատաման եւ երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play