Գլխավոր քարտուղարի Ուղերձը<br /> Անապատացման եւ երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ<br /> <br />


Գլխավոր քարտուղարի Ուղերձը
Անապատացման եւ երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

  • 18-06-2010 14:32:42   | Հայաստան  |  Վերլուծություն
Ավելի քան մեկ միլիարդ աղքատ եւ խոցելի մարդիկ են ապրում աշխարհի անջրդի վայրերում, ուր, հանդիպելով որոշակի մարտահրավերների, Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուջանքերը ետին պլան են մղվում: Արոտավայրերի գրեթե երեք քառորդը անապատացման նշաններ է ցուցաբերում: Վերջին 40 տարիներին աշխարհի բերքատու վայրերի համարյա մեկ քառորդը դարձել է անբերրի: Երաշտի անդադար ճնշումը, սովն ու խորացող աղքատությունը սպառնում են առաջացնել սոցիալական արատներ` պոտենցիալ ստեղծելով ակամա գաղթի, համայնքների քայքայման, քաղաքական անկայունության եւ զինված հակամարտության համար: Իսկապես, աշխարհի անջրդի վայրերում մարդկության, շրջակա միջավայրի եւ սոցիալական խոցելիությունը միավորվում են մի անսովոր բռնությամբ եւ համաչափությամբ: Կլիմայի փոփոխությունը միայն կխորացնի նման ճնշումները: Կենսաբազմազանության միջազգային այս տարում մենք պետք է հիշենք, որ անջրդի վայրերը կենսաբանական բազմազանության եւ արտադրողականության վիթխարի վայրեր են: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում մշակվող եւ գործածվող բերքատու վայրերի 30%-ը առաջանում են անջրդի վայրերում: Անջրդի վայրերում հողի կենսաբազմազանությունը նույնպես ճգնաժամային դեր է խաղում` մթնոլորտային ածխածինը վերափոխելով օրգանական ածխածնի, այսինքն երկրագնդի օրգանական ածխածնի ամենամեծ լճակի: Երբ մենք պահպանենք եւ վերականգնենք անջրդի վայրերը, մենք հաջողություններ կունենանք միանգամից մի շարք ճակատներում` մենք կուժեղացնենք սննդի անվտանգությունը, ձեռնամուխ կլինենք կլիմայի փոփոխությանն արձագանքմանը, կօգնենք կարիքավորներին կառավարել իրենց ճակատագրերը եւ կարագացնենք Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու առաջընթացը: Եկեք այսօր վերահաստատենք մեր հանձնարարականը` պայքարելու անապատացման ու հողային դեգրադացիայի դեմ եւ մեղմացնելու երաշտի հետեւանքներն. եկեք ընդունենք, որ ուժեղացնելով հողը` կուժեղացնենք կյանքը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play