ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ՀՀ սահմանադրության մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդես


ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ՀՀ սահմանադրության մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդես

  • 18-06-2010 14:25:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի 2010թ. – Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հանրությանը ներկայացվեց ՀՀ սահմանադրության գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուի առաջին հրատարակությունը` տպագրված ԵԱՀԿ աջակցությամբ: ՀՀ սահմանադրության եւ սահմանադրական դատարանի տասնհինգամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հրատարակված գիրքը պատրաստվել է Հայաստանում իրավագիտության ոլորտում եւ օրինաստեղծ գործունեության մեջ նշանակալի ավանդ ունեցող վաթսունութ իրավաբան փորձագետների եւ գիտնականների կողմից: Ժողովածուն տրամադրում է ՀՀ սահմանադրության հիմնադրույթների մեկնաբանություններ, պարզաբանում նպատակների եւ սկզբունքների սահմանադրաիրավական բնույթն ու էությունը: Այն նաեւ ներկայացնում է ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների պրակտիկ օրինակներ եւ ուղենիշներ` կիրառելի պետական կառույցների, դատարանների, իրավաբանների եւ այլ համապատասխան մարմինների ներկայացուցիրների առօրյա աշխատանքում, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանակների համար: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն ասաց. «Սահմանադրության մեկնաբանությունները կարեւոր նշանակություն ունեն սահմանադրությունը դատական ընթացակարգերում առավել արդյունավետ եւ անմիջական գործիք դարձնելու գործում` միաժամանակ խթանելով ավելի արդյունավետ դատական պրակտիկա: Ոչ պակաս կարեւոր է այն, որ ձեռնարկը կարող է կիրառական լինել եւ’ քաղաքացիական հասարակության, եւ’ դատական համակարգի ներկայացուցիչների համար»: Միջոցառմանը մասնակցեցին պետական մարմինների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ գիրքը մեծ կարեւորություն ունի երկրում սահմանադրական մշակույթի հետագա ձեւավորման եւ զարգացման գործում: Գիրքը հրատարակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ Armenia) աջակցությամբ` խթանելու Հայաստանում օրենքի գերակայությունը: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային տեղեկատվության հարցերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանին հետեւյալ հեռախոսահամարներով` (+374 10) 22 96 10/ 11/12/13/14 նրք.` 5407, բջջ. (091) 012603:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play