Տարոն Մարգարյան, «Կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները»


Տարոն Մարգարյան, «Կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները»

  • 23-05-2012 17:58:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ <<Երեւան Ջուր>> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարեւորությունը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետեւողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ. <<Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները եւ պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը: Իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն Երեւանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովելու հարցում անելիքներ դեռ շատ կան>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար <<Երեւան Ջուր>> ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն նշել է, որ շահագործման ոլորտում եւ ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր եւ ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային եւ կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play