Տարոն Մարգարյան. «Պետք է ուշադրության կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները»


Տարոն Մարգարյան. «Պետք է ուշադրության կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները»

  • 29-05-2012 15:58:39   | Հայաստան  |  Տնտեսություն

2012թ. Երեւան քաղաքի զարգացման ծրագրով մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում իրականացվող արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքների վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցկացվել է 85.2 կմ լուսավորման ցանց, լուսավորված է 168 բակ եւ փողոց, 14 այգի: Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են ճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինությունների արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են մայրաքաղաքի շենքերի ճակատային հավածների մաքրման աշխատանքներ: Ընթացքի մեջ են Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց, Հալաբյանից Աբելյան տանող փողոցների եւ Լենինգրադյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ձգվող ճանապարհների շինարարական աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ինչպես ճանապարհների կառուցման, այնպես էլ հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամանակցույցի համաձայն: 2012 թ. վարչական շրջանների զարգացման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են նախատեսված ասֆալտբետնե ծածկույթների վերականգնման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում իրականացնել նաեւ կամուրջների եւ ուղետարների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքները ավարտված փողոցների ցանկի համաձայն կիրականացվեն գծանշման աշխատանքներ: Կշարունակվի հսկողությունը փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աախատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքներ իրականացման նպատակով առանց քանդման թույլտվության տրամադրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Խախտող կազմակերպությունների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված տուգանքներ: Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արհեստագործական ուսումնարանի սաների մասնակցությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվել հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել եւ արձանագրվել կանգառագոտիներից դուրս կայանման, մեքենաների սանիտարական պատճաշ տեսքի ապահովման խախտման եւ վարորդների ծխելու դեպքերը: Նշվել է, որ մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ: Լայն թափով շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են մայրաքաղաք մուտքերին հարող տարածքների եւ բակային հատվածների բարեկարգման, կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցված, սակայն որոշ տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի խնդիրները եւ միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կշարունակվի ամենօրյա հսկողությունը տնտեսավարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրային պարտավորությունների կատարման ուղղությամբ: Մանավորապես քաղաքապետը հանձնարարել է բանակցել զբոոսայգիների տարածքներում վարձակալական հիմունքներով տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատների հետ այդ տարածքների լուսավորության ապահովման ուղղությամբ: Մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների գույքագրման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել է 33 շատրվան: Վերագործարկման ենթակա շատրվանների վերաբերյալ ներկայացվել է նախագիծ` անհրաժեշտ ֆինանսական գնահատականով: Զեկուցվել է, որ կատարված համապատասխան ուսումնասիրություններից հետո պատրաստ է քաղաքապետարանի ենթակայության 17 դպոցի ջեռուցման համակարգի անցկացման աշատանքների նախագծանախահաշվային թաստաթղթերը: Մասնակի կամ հինովին կվերանորոգվեն նաեւ 26 նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ գրադարաններ եւ համաբուժարաններ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ավարատված են նախապատրաստական բոլոր աշխատանքները երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ին Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում եւ վարչական շրջանների համապատասխան տարածքներում նախատեսված միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անդրադառնալով բակային տարածքներում եւ այգիներում մանկական խաղերի տեղադրման աշխատնքների ընթացքին՝ զեկուցվել է, որ համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքներից հետո արդեն տեղադրվել է 100 մարզական խաղ: << Առջեւում ամառ է եւ երեխաների մեծ մասն իրենց հանգիստը նախաընտրում են անցկացնել բակերում: Պետք է ուշադրության կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները եւ հնարավորին սեղմ ժամկետում ավարտել դրանք ու հանձնել մեր փոքրիկ երեւանցիներին>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play