Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին


Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին

  • 10-06-2010 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր խորհրդարանների միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները հետագայում եւս կշարունակեն զարգանալ համագործակցության եւ փոխըմբռնման ոգով»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play