Ո՞ր կանայք են գրավում տղամարդկանց


Ո՞ր կանայք են գրավում տղամարդկանց

  • 05-06-2012 17:13:16   |   |  Հասարակություն

Ինչո՞ւ են տղամարդկանց ու կանանց որոշակի տեսակներ հետաքրքրություն առաջացնում հակառակ սեռի մոտ: Ինչի՞ հետ է դա կապված: Հոգեբանները, տարիների ընթացքում ուսումնասիրելով այս հարցը, առանձնացրել են կանանց 5 տեսակ, ովքեր միշտ գրավում են տղամարդկանց ուշադրությունն ու հետաքրքրություն են առաջացնում նրանց շրջանում: 1. Սիրուն ''հիմարիկ'' Կանացի այս տեսակով միշտ հետաքրքրվում են տղամարդիկ, բայց հաճախ սեռական հարաբերություններից այն կողմ այդ հետաքրքրությունը չի անցնում: 2. Կին` առանց կոմպլեքսների Ցանկացած տղամարդու երազանքն է, հատկապես երիտասարդի, որպեսզի իր ընտրալը ցանկանա այն, ինչ ինքն է ուզում, ու չհամարի, որ որոշ հարցերում նախաձեռնությունը պետք է լինի տղամարդու կողմից: 3. Կին-''վագր'' Նա գերում է տղամարդկանց իր գեղեցկությամբ, ինչպես նաեւ գոռոզությամբ: Նա բացահայտ ցույց է տալիս, որ իր համար զուգընկեր է ընտրում: Նա աննկարագրելի լավն է անկողնում, բայց անտանելի է փոխհարաբերություններում: 4. Բիզնես-լեդի Նա փոքր-ինչ նման է նախորդ տիպի կնոջը, տարբերությամբ, որ նրան պետք չեն տղամարդու փողերը. նա ինքն է դրանք վաստակում: Այս կինը գործնական է, էներգիայով լի, խելացի ու անկախ: Նա համարյա ֆեմինիստուհի է եւ ազատ կարող է ապրել առանց տղամարդու օգնության: 5. Ընդգծված բնավորությամբ կին Նրա հետ դժվար է ձանձրանալ: Որպես կանոն, այս կինը ինչ-որ ուղղությամբ հետաքրքրված, իր արժեքն իմացող կին է: Նա անկանխատեսելի է, գրավիչ, խելացի ու աշխատասեր: Նա գիտի, թե ինչ է ուզում եւ ինչպես դրան հասնել: Այս տեսակի կինը փնտրում է իրենից թույլ տղամարդու, որպեսզի ինքը լինի գլխավորը: mamaul.am
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play