Դասընթաց՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ


Դասընթաց՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ

  • 08-06-2012 10:13:45   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 6-ին Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզի երիտասարդական կենտրոնն իրականացրեց «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում?» ծրագրի հերթական դասընթացը, որին մասնակցում էին միգրանտների ընտանիքների շուրջ 30 անդամներ։ Ինչպես նշեց ՀԵՀ-ի Լոռու մարզի երիտասարդական կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը, նման դասընթացներ իրականացվում են ոչ միայն մարզկենտրոն Վանաձորում, այլեւ գյուղական համայնքներում։ Դասընթացներին ներգրավվում են ինչպես միգրանտներ, այնպես էլ՝ նրանց ընտանիքի անդամներ։ Տեղեկատվական-կրթական սեմինարների նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը եւ կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում: ՀԵՀ-ի Լոռու մարզային երիտասարդական կենտրոնում անցկացվում են նաեւ անհատական զրույցներ։ Կենտրոնի աշխատակից Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների ընթացքում այցելուներին հետաքրքրում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղիները, վարակման դեպքում՝ հետեւանքները։ «Այցելուները ցանկանում են իմանալ, թե որտեղ կարող են հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ, արդյոք այդ հետազոտությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ Մենք խորհրդատվության ընթացքում տեղեկացնում ենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն, եւ հետազոտության, ինչպես նաեւ արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է»: Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների հաճախող մարդիկ հիմնականում որոշակի տեղեկություններ ունենում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, սակայն շատ անգամ այդ գիտելիքները մակերեսային են ու չճշտված, եւ իրենց նպատակն է առավել ստույգ ինֆորմացիա հաղորդել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, ախտորոշման, կանխարգելման վերաբերյալ։ Օֆելյա Ստեփանյանը նկատում է, որ այս թեմայով անհատական խորհրդատվության հիմնականում գալիս են կանայք՝ 18-ից մինչեւ 50 տարեկան։ Նշենք, որ ?Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում? ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, ?ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի? ֆինանսական աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play