Հայտնաբերվել է գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին


Հայտնաբերվել է գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին

  • 08-06-2012 14:24:17   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

razm.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի Սաբիրբաեւի շրջանի Մուգան Գյանջալի գյուղի մոտակայքում՝ Սալյանի փրկարարական կետից 45 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Քուռ գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին: Ռամիզ Դիլավյար օղլու Ջաբրաիլովի մարմինը հայտնաբերվել է ԱԻՆ-ի փրկարար-ջրասույզների կողմից: Այն հայտնաբերվել է խեղդվելու վայրից 100 մ հեռավորության վրա: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ հիշեցնում են, որ զինծառայողը զորակոչվել էր ապրիլին, սակայն առողջական խնդիրների պատճառով 20-օրյա արձակուրդ էր հատկացվել նրան:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play