Գագիկ Մակարյան. «Դոլարի արժևորումը ձեռնտու է արտահանողների համար»


Գագիկ Մակարյան. «Դոլարի արժևորումը ձեռնտու է արտահանողների համար»

  • 08-06-2012 15:13:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Դոլարի արժեւորումը ձեռնտու է արտահանողների համար: Բնակչության համար նույնպես լավ է, քանի որ եթե դոլար են ուղարկում, ավելի շատ դրամ կստացվի, իսկ բացասական կողմն այն է, որ բարձրանում է ներմուծվող ապրանքների գինը: Մեր տնտեսությունն այսօր պատրաստ չէ ավելի ցածր դոլարով աշխատել,- այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ ավելացրեց. - Մոտավոր հաշվարկներով այս օրերին դոլարը կդառնա 430 դրամ, մյուս տարի կհասնի մինչեւ 480-ի, իսկ մինչ 2014 թվականը կգերազանցի 500 դրամը»: Ինչպես նշում է Maxinfo.am-ը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ բնական համարեց դոլարի արժեւորումը, քանի որ, նրա խոսքերով, նվազել են Կենտրոնական բանկի պահուստները եւ բացակայում է արտարժույթի ներհոսքը. «Արտաքին պարտքի եւ եվրոպական կառույցներից ակնկալվող գումարը չստանալու պատճառով մեր երկիրը դոլարի կարիք ունի»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play