Գրիշա Սարգսյան. «Սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում խուճապ չկա


Գրիշա Սարգսյան. «Սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում խուճապ չկա

  • 09-06-2012 13:31:20   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սահմանային իրավիճակին ծանոթանալու նպատակով, հունիսի 7-ին Տավուշի մարզի սահմանագոտի էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հունիսի 8-ին նախարարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշաքարի բացմանը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանը` 30 հոգանոց կազմով: Ավելի ուշ, Գրիշա Սարգսյանն իր ազատամարտիկ ընկերների հետ զրուցել են նախարարի հետ եւ առաջարկել առաջարկել իրենց աջակցությունը սահմանների պաշտպանության հարցում: Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում, հայտնեց անձամբ «Փառապանծ մարտիկներ »-ի ղեկավարը: Նախարար Օհանյանն ի պատասխան պնդել է, որ պահեստազորայինների միջամտության կարիքն այս պահին չկա եւ բանակն իր ժամկետայինների եւ պայմանագրայինների ներուժով ի զորու է դիմագրավել հակառակորդի իրականացրած սադրիչ գործողություններին: Պաշտպանության նախարարի հետ կարճատեւ հանդիպումից հետո, Գրիշա Սարգսյանն, իրեն ուղեկցող կազմով, եղել է Տավուշի մարզի սահմանային հատվածներում եւ սահմանամերձ գյուղերում, որոնց մերձակայքում եւ ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն գործողություններ էր իրականացրել եւ ինտենսիվ կրակահերթեր արձակել` խոշոր տրամաչափի զենքերից: Գրիշա Սարգսյանը վստահեցրեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում խուճապ չկա, շփման գծում էլ լարվածության թուլացում է նկատվում. «Մենք ասեցինք, ձեր թիկունքին ենք, իրենք էլ, թե մենք մեր գյուղերից չեն հեռանալու, պետք լինի մենք էլ զենքով կպաշտպանենք մեր հողերը»: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը նահանջել է: Ադրբեջանական սադրիչ գործողության հետեւանքով, հայկական կողմը ցավոք, ունեցավ 3 զոհ եւ 6 վիրավոր: Այս դեպքերից հետո, հերթական անգամ գնդակոծման ենթարկվեցին Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play