ԲՀԿ-ն չի մասնակցել Ալեքսանդր Սարգսյանի որդու հարսանեկան արարողությանը


ԲՀԿ-ն չի մասնակցել Ալեքսանդր Սարգսյանի որդու հարսանեկան արարողությանը

  • 12-06-2012 11:15:25   | Հայաստան  |  Հասարակություն

Կիրակի օրն «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու հարսանեկան արարողությունը: Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը», մասնակիցներից մի քանիսը պատմել են, որ Սերժ Սարգսյանը խնջույքի ժամանակ սրտանց ուրախացել ու քեֆ է արել: «Հարսանիքին ներկա են եղել ԱԺ ներկա եւ նախկին նախագահները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության գրեթե բոլոր նախարարները, բացի ԲՀԿ-ականներից: Արարողությանը ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին, ըստ asekose.am- ի տեղեկությունների, Ալեքսանդր Սարգսյանը հրավիրատոմս չի ուղարկել: Միջոցառման երաժշտական մասն ապահովել են երգիչներ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը: Հարսանիքի քավորը եղել է Սերժ Սարգսյանի փոքր փեսան՝ Հայկ Խաչատրյանը»,- նշում է թերթը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play