Օտարերկրացի դասախոսները` Ազգային ժողովում


Օտարերկրացի դասախոսները` Ազգային ժողովում

  • 13-06-2012 15:47:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունիսի 13-ին հանդիպեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արեւելյան լեզուների ամբիոնի օտարերկրացի դասախոսների հետ, ովքեր ներկայացնում էին Հունաստանը, Եգիպտոսը, Վրաստանն ու Արեւելյան Ասիայի երկրները՝ Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառին, մասնավորապես, միջբուհական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել դասախոսներին՝ ծանոթանալու կրթության բնագավառում Հայաստանի օրենսդիր իշխանության կողմից ընդունված օրենքներին, իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը կարեւորեց գործակցությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցը նաեւ ճանաչողական էր. հյուրերը շրջեցին խորհրդարանում, եղան նիստերի դահլիճում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play