Հունիսի 15-17-ը փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը


Հունիսի 15-17-ը փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը

  • 13-06-2012 17:30:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունիսի 15-ի առավոտյան ժամը 8:00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչեւ հունիսի 17-ի ժամը 20–ը երթեւեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչեւ Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթեւեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով: Երեւանի քաղքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play