Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը


Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը

  • 14-06-2012 15:00:24   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի, Արարատյան, Թամանցիների, Գ. Նժդեհի, Ս. Սարգսյան, Սեւանի, Ս. Զորավար, Արշակունյաց, Ֆրունզե, Մայիսի 9, Օդեսայի, Պատկանյան, Կոտովսկու, Հրազդանի, Չեխով, Մանանդյան, Մադոյան, Նիզամի, Շեւչենկո, Եղբայրության, Մանթաշյան փողոցների, Արին-Բերդի փողոցի եւ 3-րդ նրբանցքի, Վ.Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Բագրատունյաց փողոցում կնկատվի ջրամատակարարման ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play