Որոշում է կայացվել լուծարել Եգիպտոսի խորհրդարանը


Որոշում է կայացվել լուծարել Եգիպտոսի խորհրդարանը

  • 15-06-2012 13:22:10   | Եգիպտոս  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եգիպտոսի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել լուծարել անցած տարի կազմավորված խորհրդարանը` նշելով, որ ընտրված աթոռների մեկ երրորդն ապօրինի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները, Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարուկ Սուլթանը հայտնել է, որ խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական են եղել: Դատարանի որոշումը, սակայն, բողոքի ալիք է բարձրացրել Եգիպտոսում: «Ապրիլի 6» շարժումը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի այդ որոշումը հեղափոխական ուժերին դրդում է նոր քայլերի: Եգիպտոսում խորհրդարանական ընտություններն կայացել են 2011թ.-ի վերջին եւ 2012թ.-ի սկզբին: Վերջնական արդյունքների համաձայն` հաղթել են իսլամիստները: «Արմենպրես»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play