Սերգեյ Համբարձումյանը որպես բողոքի նշան դուրս է գալիս Սեւանա լճի հանձնաժողովի կազմից


Սերգեյ Համբարձումյանը որպես բողոքի նշան դուրս է գալիս Սեւանա լճի հանձնաժողովի կազմից

  • 15-06-2012 17:17:39   | Հայաստան  |  Հասարակություն

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն տեղեկացնում է, որ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որպես բողոքի նշան դուրս է գալիս Սեւանա լճի հանձնաժողովի կազմից: Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն ավելացնելու ՀՀ կառավարության մտադրության հետ կապված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշում է ընդունել դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես ուզում եմ ապրել, որ Սեւանի թերակղզին Կղզի տեսնեմ: Ովքեր ուզում են ապրել եւ Սեւանի թերակղզին միշտ թերակղզի տեսնել, թող հասկանան, որ, ըստ իս, դա առնվազն բարբարոսություն է»,- նշում է ակադեմիկոս Համբարձումյանը եւ խնդրում իրեն հանել փորձագիտական հանձնաժողովի կազմից: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանության արժանացրեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց համաձայն` լճից ջրի բացթողման համար սահմանված առավելագույն 170 միլիոն խմ ծավալը կհասցվի 320 միլիոն խմ-ի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play