Կդադարեցվի ջրամատակարարումը` շենքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով


Կդադարեցվի ջրամատակարարումը` շենքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով

  • 20-06-2012 17:34:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցին զուգահեռ ծառուղիներով ձգվում է 100մմ տրամագծով թուջե խողովակ, որի միջոցով իրականացվում է հարակից բարձրահարկ շենքերի ջրամատակարարումը: Անցած տասնամյակների ընթացքում ջրագիծը ֆիզիկապես մաշվել է, ինչի պատճառով զգալի ջուր է արտահոսում եւ ջրամատակարարումը դառնում անկանոն: Տվյալ խնդրի լուծման նպատակով “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւմուտք” շահագործման տնօրինության “Շահումյան” տեղամասի մասնագետները որոշում էին ընդունել շենքերի ներբակային ցանցը ապամոնտաժել նշված խողովակից եւ միացնել Շերամի փողոցի 700մմ տրամագծով ջրատարին, որը ջուր է ստանում “Լուկաշին” օրվա կարգավորման ջրամբարից: Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետի տեղակալ Սարգիս Ունուսյանի, հունիսի 20-ին սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, իսկ հունիսի 21-ին ժ.10.00-22.00 կդադարեցվի Ա1, Ա2 բնակելի զանգվածների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը` շենքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play