Սահմանափակվել է երթևեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածում


Սահմանափակվել է երթևեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածում

  • 25-06-2012 12:37:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ի ժ.1300-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով։ Լենինգրադյան փողոցի հիշյալ ճանապարհահատվածի երկու երթեւեկելի գոտիներով տրանսպորտային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ նաեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան փողոց – Կիեւյան կամուրջ ուղեգծով, որի իրականացման համար լրացուցիչ լուսացու-ցային կարգավորում է կազմակերպվել Ծիծեռնակաբերդի խճուղում, ինչպես նաեւ համապատասխան ժամանակավոր ճանապարհային նշաններ են տեղադրվել շինհրապարակին հարակից ճանապարհահատվածներում։ Պատճառած ժամանակավոր անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն