Ստորագրվեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի մեջև


Ստորագրվեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի մեջև

  • 25-06-2012 16:40:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 25-ին Արդշինինվեստբանկի եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջեւ ստորագրվեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում հիփոթեքային վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Բանկը նշված վարկային միջոցները կներգրավի առաջիկա 6 ամիսների ընթացքում եւ բնակչությանը կտրամադրի առավելագույնը 200,000 ԱՄՆ դոլար սահմանաչափով մատչելի եւ երկարաժամկետ բնակարանային հիփոթեքային վարկեր: “Բնակարանաշինությունը, որը ժամանակին լուրջ խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսական աճի համար, մեծապես տուժել է վերջին ճգնաժամից: Այս առումով բանկային համակարգը նույնպես պատասխանատու է անշարժ գույքի շուկայի եւ հիփոթեքային վարկավորման խթանման համար: ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը հնարավորություն կունենա ակտիվորեն մեծացնել իր հիփոթեքային վարկերի պորտֆելը”, նշեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: “Չնայած բնակելի անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը էապես նվազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս կա պահանջարկ, քանի որ անշարժ գույքի շուկան հնացած է եւ շարունակում է մնալ խիտ բնակեցված. երբեմն 2 ընտանիք ապրում է մեկ փոքր բնակարանում: Կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկավորման խթանման հիմնական խոչընդոտները: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելավել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկա խնդիրների` մասնավորապես Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առավել մատչելի եւ հասանելի”, հավելեց Գրիգորյանը: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ashib.am կայք կամ զանգահարել 59-04-04 հեռախոսահամարով: Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը եւ տարածաշրջանային համագործակցությունը`տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաեւ իրականացնելով ներդրումներ կապիտալում եւ առեւտրի ֆինանսավորում իր անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածի նախագծերի իրականացման
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play