Առաջին անգամ կանցկացվի Հայ-Վրացական ֆինանսական շուկաների ֆորումը


Առաջին անգամ կանցկացվի Հայ-Վրացական ֆինանսական շուկաների ֆորումը

  • 26-06-2012 13:29:01   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Հայաստանում, ք. Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի Հայ-Վրացական ֆինանսական շուկաների ֆորումը: Ֆորումը՝ առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարեւոր է նաեւ երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից: Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի եւ Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները եւ դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման եւ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն