ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

  • 28-06-2012 09:25:20   | Շիրակի մարզ  |  Տնտեսություն

Հունիսի 17-ին, Շիրակի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանի եւ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցն սկսել է Ազատան համայնքից,ուր ծանոթացել է ֆերմեր Համլետ Վալեսյանի տավարաբուծական ֆերմայի եւ «ԻԳԻԹ» պանրագործանի աշխատանքներին,զրուցել աշխատակիցների հետ կաթի մթերման գործընթացների եւ խելամիտ գների պահպանման մասին: Մեղրաշատ եւ Արեգնադեմ համայնքներում նախարարը շրջել է կարտոֆիլի առատ բերք խոստացող դաշտերում,ուր գյուղացիները խնդրել են օժանդակել իրենց բերքի իրացման հարցերում:Սերգո Կարապետյանը խոստացել է ըստ ամենայնի քննարկել հարցին ընթացք տալու եւ հողագործներին աջակցելու հնարավորությունները:Նախարարը խոստացել է օժանդակել նաեւ կերարտադրությանն անհրաժեշտ կորնգանի,առվույտի եւ գարու բարձրորակ սերմեր ձեռք բերելու հարցերում: Այցելության հաջորդ կանգառը Բերդաշենում էր,ուր նախարարը ծանոթացել է Համաշխարհային բանկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի շրջանակներում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին: <<Ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու բարձրլեռնային եւ սահմանամերձ անասնապահությամբ զբաղվող համայնքներին, միաժամանակ լուծելով հանրապետության հեռագնա արոտավայրերի նպատակային եւ լիարժեք օգտագործման հարցը,մեկնարկել է անցյալ տարի,սակայն այսօր արդեն որոշակի հաջողություններ է գրանցել: Ուստի Համաշխարհային բանկի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ, այն զգալիորեն կընդարձակվի, ընդգրկելով նոր համայնքներ: Իսկ Շիրակի մարզում նշված ծրագրում ընդգրկված են 9 համայնքներ>> - կոոպերատիվի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը: Ի դեպ ծրագրի շրջանակներում բերդաշենցիներն արդեն ստացել են առաջին տեխնիկական օժանդակությունը՝ 82 ձիաուժ հզորության առաջին տրակտորն ու խոտահակավորման մեկ մամլիչ: Օրվա երկրորդ կեսին նախարարը եղավ <<Ամասիա-կաթ>> պանրագործարանում, այցելեց հեռագնաց արոտավայրում գտնվող բավրացի ֆերմեր Ալեքսան Գաբրիելյանի անասնաբուծական ֆերմա, հանդիպեց Թորոսգյուղ համայնքի բնակիչներին, ուր, ինչպես եւ հանդիպման մյուս վայրերում, նրան ներկայացվեցին կարգավորման անհրաժեշտություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպես մթերված կաթի դիմաց վճարումներն ուշացնելն ու կաթի գնի չհիմնավորված նվազեցումն է: Այս եւ բարձրացված մյուս հարցերին նախարարը խոստացավ անրադարնալ հիմնավոր ուսումնասիրությունների արդյունքում` մոտ ապագայում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցելությունն ավարտվել է Բավրայի մաքսակետում, ուր Սերգո Կարապետյանը ծանոթացել է գյուղմթերքի ներկրումների եւ արտահանումների մեխանիզմներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play