Տարոն Մարգարյանի շրջայցը Արաբկիր վարչական շրջանում


Տարոն Մարգարյանի շրջայցը Արաբկիր վարչական շրջանում

  • 03-07-2012 18:20:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի քանի բակեր: Գրիբոյեդովի 11 շենքի բակը, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլեւս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետեւել էր նաեւ այս բակի բարեկարգամն աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակի հանդիսավոր բացմանը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց խորին երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել բակը, հավելելով, որ բակերի բարեկարգման քաղաքային ծրագիրը լինելու է շարունակական: <<Քաղաքապետարանը ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա եւ ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարեւորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք մինչեւ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին: Բացի այդ, այսօր նաեւ չեղյալ ենք համարում քաղաքաշինական փաստաթղթերը, որոնք ժամանակին տրվել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. բակերը բացառապես պետք է ծառայեն բնակիչներին: Մեկ անգամ եւս վստահեցնում եմ, որ բակերի հաշվին որեւէ կառուցապատում չի իրականացվի եւ բակերը կծառայեն բացառապես մեր երեխաներին եւ բնակիչներին:>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը: Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաեւ Կոմիտասի 7, 9 եւ Ավետիսյան 67 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները: Այս բակերում եւս բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի համար: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ ու մարզական սարքեր: Հատկանշական է, որ Արաբկիր վարչական շրջանում շահագործման հանձնված այս բակերը եւս կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաեւ ոռոգման նոր համակարգով: Երեւանի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում դեռ տարեսկզբից մայրաքաղաքում լայն թափով մեկնարկեցին նաեւ շատրվանների վերականգնման աշխատանքները: Ծրագրի շրջանակում բարեկարգվել է նաեւ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկին հարակից հատվածում տեղադրված շատրվանը: Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է նաեւ այդ շատրվանի գործարկաման ուղղությամբ տարված աշխատանքը: Շատրվանին հարակից շենքերի տարեց բնակիչների այդ վայրում փոքրիկ զրուցարան ունենալու խնդրանքին ի պատասխան քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ապահովել զրուցարանի տեղադրումը, որտեղ էլ բնակիչները կկազմկերպեն իրենց ամենօրյա հանգիստը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Գոհունակություն հայտնելով վարչական շրջանի աշխատակազմից` կատարած ու իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, քաղաքապետն այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել գրանցած արդյունքներով ու շարունակել աշխատել նույն ոգով` նպատակ ունենալով օր առաջ լուծել ծառացած բոլոր խնդիրները: <<Ձեր աշխատանքը իսկապես գնահատելի է: Հատկապես հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որ հաջորդել է մեր նախորդ հանդիպմանը, իրոք մեծ ծավալի աշխատանք եք կատարել: Սա հենց այն թիմային ոգին է, որը մշտապես խրախուսվել եւ խրախուսվելու է իմ կողմից:>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play