Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին


Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին

  • 09-07-2012 14:01:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Հելսինկյան ասոցիացիան» այս միջադեպը գնահատում է որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ կազմակերպության աշխատակիցներին բռնության են ենթարկում՝ կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին եւ այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել են կամ համապատասխան ընթացք չեն տվել: «Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեեւ ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին», -ասված է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները նշում են, որ այն պահին, երբ պատրաստվում էին հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին, Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին, ներողություն խնդրեց եւ հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար: Slaq.am - Լրատվական աղբյուր
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play