Գործարկվել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը` Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար


Գործարկվել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը` Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար

  • 09-07-2012 14:16:44   | Գեղարքունինքի մարզ  |  Տնտեսություն

Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 7-ից ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից): Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի Ալմաստ կառամատույց է ժամանում 8:08: Իսկ Ալմասռ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 8:30՝ Շորժա հասնելով ժամը 11:25: Շորժայից գնացքը ուղեւորվում է Երեւան ժամը 17:00, հասնելով Ալմաստ կառամատույց ժամը 19:57, իսկ Հրազդան կայարան՝ 21:36: ՀԿԵ-ն մինչեւ Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով: Հիշեցնենք, որ անցյալ տարի գնացքն ուղեւորվում էր մինչեւ Ծովագյուղ շաբաթվա աշխատանքային օրերին, իսկ Շորժա հասնում էր միայն հանգստյան օրերին: Այս տարի ուղեւորների հարմարավետության համար գնացքի երթուղին երկարացված է մինչեւ Շորժա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն