ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի «Մուրացան» հիվանդանոց


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի «Մուրացան» հիվանդանոց

  • 10-07-2012 15:27:34   | Հայաստան  |  Բարեգործություն

Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար` դեսպան Լամբերտո Զանյեն Երեւանի պետական բժշկական համալսարանի <Մուրացան> հիվանդանոցին կհանձնի նվիրատվության վկայագիր: Հիվանդանոցը մասնագիտացված է ուռուցքաբանական եւ հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների բուժման մեջ: Նվիրատվությունը հնարավոր է դարձել ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված միջոցներով, որն ամեն տարի կազմակերպվում է Վիեննայում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ առողջապահության փոխնախարար, Հայկ Դարբինյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Սամվել Ավետիսյանը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կամսար Բաբինյանը կմասնակցեն միջոցառմանը: Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու հանձման արարողությունը, որ տեղի կունենա վաղը, ս.թ. հուլիսի 11-ին` չորեքշաբթի, ժամը` 17.30-ին, <Մուրացան> համալսարանական հիվանդանոցում /հասցե` Մուրացան փ. 114/: Հետաքրքրված ԶԼՄ-ներին խնդրում ենք հաստատել իրենց մասնակցությունը եւ տրամադրել լրագրողի/օպերատորի անունը մինչեւ հուլիսի 11-ը, ժամը` 12.00: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետեւյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:
Նոյյան տապան  -   Բարեգործություն