Կադրային փոփոխություններ՝ ԴԱՀԿ-ում


Կադրային փոփոխություններ՝ ԴԱՀԿ-ում

  • 18-07-2012 10:47:28   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արշակ Դավթյանին եւ հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր Մարգարյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Ավետիսյանին՝ խիստ նկատողություն: Միհրան Պողոսյանի հրամանով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Մնացականյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Լեւոն Դանիելյանը նշանակվել է Արարատի մարզային բաժնի պետի պաշտոնում: ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի պետ, վերջինիս պաշտոնում նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը: Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Էդվարդ Իսկանդարյանը նշանակվել է Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետի պաշտոնում: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաբայանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play