Երևան-Բաթումի-Երևան գնացքներով փոխադրվել է 6 173 ուղևոր


Երևան-Բաթումի-Երևան գնացքներով փոխադրվել է 6 173 ուղևոր

  • 18-07-2012 10:39:28   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-ին մինչեւ հուլիսի 15-ը տեղափոխվել է 6 173 ուղեւոր: Դա 27%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 848 ուղեւոր: Երեւան-Բաթումի գնացքի ուղեւոր էին դարձել 3 804 մարդ, ինչը 15%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Իսկ հակառակ ուղղությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն տեղափոխել էր 2 369 ուղեւոր, ինչը գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը 53%-ով: Հարկ է նշել, որ գնացքների միջին բնակվածությունը հաշվետու ժամանակահատվածում կազմեց 21 մարդ մեկ վագոնի համար, ինչը 62% ավել է, քան 2011 թվականին, երբ այս ցուցանիշը կազմում էր 13 մարդ մեկ վագոնի համար: Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 15-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 14 117 տոմս, ինչը 9%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 13 961 տոմս: Հարկ է նշել, որ 2012 թվականին վաճառված տոմսերից 11 875 տոմս վաճառվել էր ՀԿԵ-ի տոմսարկղերում, իսկ 2 242 տոմս՝ Վրացական երկաթուղու տոմսարկղերում: Ամենից շատ տոմս վաճառվել էր Երեւանում՝ 10 335 տոմս: Վանաձորում ձեռք էր բերվել 729 տոմս, Գյումրիում՝ 646 տոմս, Արմավիրում՝ 112 տոմս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play