«Միավորված քաղաքներ եւ Տեղական իշխանություններ» կազմակերպությունը փոխգործակցության առաջարկ է անում Երեւանին


«Միավորված քաղաքներ եւ Տեղական իշխանություններ» կազմակերպությունը փոխգործակցության առաջարկ է անում Երեւանին

  • 22-03-2011 16:09:43   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ մարտի 22-ի հանդիպման ժամանակ «Միավորված քաղաքներ եւ Տեղական իշխանություններ» կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային մասնաճյուղի գլխավոր քարտուղար Ռասիխ Սագիտովը ներկայացրել է կազմակերպության առաքելությունն ու իրականացվող ծրագրերը։ «Մեր կազմակերպությունը շուրջ 100 քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության կայուն դաշտ է ապահովում: Կցանկանանք, որ Երեւանը նույնպես համալրի այդ քաղաքների ցանկը»,- ասել է Ռ.Սագիտովը: Կարեւորելով միջազգային կառույցների հետ փոխգործակցությունը, Կ.Կարապետյանն նշել է, որ կդիտարկվի ներկայացված առաջարկը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play