«Միավորված քաղաքներ եւ Տեղական իշխանություններ» կազմակերպությունը փոխգործակցության առաջարկ է անում Երեւանին
22-03-2011 16:09:43 | Հայաստան | Հասարակություն
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ մարտի 22-ի հանդիպման ժամանակ «Միավորված քաղաքներ եւ Տեղական իշխանություններ» կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային մասնաճյուղի գլխավոր քարտուղար Ռասիխ Սագիտովը ներկայացրել է կազմակերպության առաքելությունն ու իրականացվող ծրագրերը։ «Մեր կազմակերպությունը շուրջ 100 քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության կայուն դաշտ է ապահովում: Կցանկանանք, որ Երեւանը նույնպես համալրի այդ քաղաքների ցանկը»,- ասել է Ռ.Սագիտովը:
Կարեւորելով միջազգային կառույցների հետ փոխգործակցությունը, Կ.Կարապետյանն նշել է, որ կդիտարկվի ներկայացված առաջարկը: